top of page

Տեխնոլոգիաները կրթության մեջ․ ինչպե՞ս օգտագործել առանց վնասելու երեխաներին

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մեր կյանքի բոլոր ասպեկտները ենթարկվում են կենսական փոփոխությունների և կախված այն բանից, թե ինչպես ենք մենք և հասարակությունը արձագանքում այդ փոփոխություններին, թե ինչպես են նոր հնարավորություններն օգտագործվում, այս կամ այն ​​նորամուծության ազդեցությունը կարող է շատ վնասակար կամ օգտակար լինել:


Կրթության մեջ տեխնոլոգիաների դերի վերաբերյալ քննարկումներն ու բանավեճերը սկսվել են վաղուց և շարունակվում են, ուստի այս հոդվածում ես կխոսեմ կրթության մեջ տեխնոլոգիաների առավելությունների և թերությունների մասին՝ հիմնվելով ինչպես անձնական փորձի (որպես A&WW վիրտուալ դպրոցի հիմնադիր), այնպես էլ կատարված հետազոտությունների/ուսումնասիրություններ վրա:


Այսպիսով, կրթության մեջ տեխնոլոգիաները կիրառվում են տարբեր ձևերով՝ առաջացնելով դասավանդման և ուսուցման նոր տեսակներ՝ խառը ուսուցում (blended), առցանց ուսուցում (online), ուսուցում խաղերի միջոցով (gamification) և այլն, և յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու մարտահրավերները ինչպես օրինակ երեխաների բնական զարգացման խանգարումներ, ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ, ինչպես նաև երեխաների կախվածությունը հավելվածներից և տեխնոլոգիաներից, որոնք շարունակվում են նաև հասուն տարիքում:


Այստեղ հիմնական խնդիրը ծայրահեղ մոտեցումն է թե՛ օգտակարության (ամբողջովին ապավինելով տեխնոլոգիաներին) և թե՛ տեխնոլոգիաների վնասակարությանը (տեխնոլոգիաներն ամբողջությամբ հերքելը): Տեխնոլոգիաների համաչափ օգտագործումը լավագույն լուծումն է, և հիմնական խնդիրը ԹՅՈՒԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ գտնելն է:


Այսպիսով, ամենակարևոր կետերի մասին․․․

Կարդալ "Transformation. Technologies in Education" ամբողջական հոդվածն այստեղ։

  Կարևոր է իմանալ                        
bottom of page