top of page

Ինչու՞ սովորել անգլերեն․ 10 պատճառ

1. Անգլերենը գլոբալ լեզու է․

Անգլերենն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուն է․ այն 53 երկրների պաշտոնական լեզուն է և օգտագործվում է որպես "lingua franca" (թարգմանաբար հայտնի լեզու) ամբողջ աշխարհի մարդկանց կողմից: Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե աշխատում եք Պեկինում, թե ճանապարհորդում եք Բրազիլիայում, անգլերեն սովորելը կարող է օգնել հաղորդակցվել մարդկանց հետ աշխարհի տարբեր ծայրերից: Բացի այդ անգլերեն սովորելը կարող է օգնել ծանոթանալ նոր մարդկանց հետ, քանի որ 750 մլն մարդու համար անգլերենը 1-ին կամ 2-րդ լեզուն է․ մոտավորապես հինգ մարդուց մեկը կարող է խոսել կամ գոնե հասկանալ անգլերեն:


2. Անգլերենի իմացությունը կարևոր է կարերիայում․

Անգլերենը գիտության, ավիացիայի, համակարգիչների, դիվանագիտության և զբոսաշրջության լեզուն է: Անգլերենի իմացությունը մեծացնում է լավ աշխատանք գտնելու կամ արտերկրում աշխատանք գտնելու հնարավորությունները:


3. Անգլերենը տեխնիկայի, տեխնոլոգիաների և ինտերնետի, այդ թվում նաև ծրագրավորման լեզուն է:


4. Ճապարհորդելը շատ ավելի հեշտ է և հետաքրքիր անգլերենի լավ իմացությամբ։

5. Անգլերենը բիզնեսի համար ամենակարևոր լեզուներից է․

Ցանկացած բիզնեսի զարգացման, առաջխաղացման և համագործակցության համար անգլերենը որոշիչ դերակատարում ունի՝ հաշվի առնելով հատկապես, որ տեխնոլոգիաների շնորհիվ այսօր աշխարհագրական դիրքը և սահմաններն այլևս խոչընդոտ չեն։


6. Անգլերենի միջոցով կարող եք սովորել ամբողջ աշխարհում


7. Շատ գիտական ​​հոդվածներ գրված են անգլերեն լեզվով

Անցյալ դարում անգլերեն լեզվով գրված գիտական ​​հոդվածների թիվը սկսել է գերակշռել հետազոտողի մայրենի լեզվով գրված աշխատանքների թվին: Օրինակ, Նիդեռլանդներում հարաբերակցությունը զարմանալի է 40 -ից 1 -ի: Այդ իսկ պատճառով, անգլերենի իմացությունը աներևակայելի կարևոր է գիտական ​​ոլորտում աշխատողների համար:


8. Անգլերենը մեդիա ոլորտի լեզուն է

Գրքեր, երգեր, ֆիլմեր և հեռուստահաղորդումներ, որոնք մեծամասամբ չեն թարգմանվում կամ երկար ժամանակ է պահնջվում թարգմանաբար այլ լեզուներով խոսող լսարաններին հասանելի դարձնելու համար:


9․ Ընդլայնում է մտահորիզոնը․

Ապացուցված է, որ 2 և ավելի լեզուներ իմացող մարդիկ ավելի խելացի են դառնում


10. Անգլերենը ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել բազմաթիվ մշակույթներ »


  Կարևոր է իմանալ                        
bottom of page