top of page

Աշխատանք և կարիերա

Մարդն իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացնում է աշխատելիս, սակայն ոչ բոլորն են գոհ իրենց աշխատանքից։ Աշխատանքի մեջ առկա խնդիրներն ու անհաջողություններն ունեն իրենց պատճառները։ Շատ կարևոր է հստակացնել սեփական ակնկալիքներն ու նպատակները կապված աշխատանքի հետ։

Այստեղ նշված քայլերը կօգնեն ստանալ շատ հարցերի պատասխաններ և գտնել ցանկալի աշխատանք։

 

*Նշում․ Պետք է հիշել, որ կարիերան և աշխատանքը  տարբեր են․ աշխատանքը կատարվում է վարձատրության  համար առանց զարգացման հեռահար ծրագրերի, մինչդեռ կարիերան երկարաժամկետ ջանքեր է պահանջում, մի բան, որի վրա պետք է կառուցել և աշխատել ամեն օր: 

Գործունեության տեսակները

Շատ կարևոր է նախ և առաջ հասկանալ, թե աշխատանքի ո՞ր տեսակն է ավելի հարմար մեզ և ըստ այդմ մշակել գործողությունների ծրագիր։​

Այսպիսով՝ աշխատանքների տեսակների առավելություններն ու թերությունները  ստորև․

Copy of Empowering youth (4).jpg

Ինքնագնահատում

Կատարել ինքնագնահատում՝ կիրառելով տարբեր գործիքներ։ Ինքնագնահտման արդյունքում պետք է ունենալ հետևյալ կարևոր հարցերի պատասխանները

  • Իմ բնավորությունն ինչպիսի՞ն է։

  • Որո՞նք իմ ուժեղ և թույլ կողմերը։

  • Ի՞նչ տաղանդ ունեմ։

  • Ի՞նչ հմտություններ (soft և hard) ունեմ։

  • Ի՞նչ արժեքներ և հետաքրքրություններ ունեմ։

  • Ի՞նչ աշխատանքներ կան այս ոլորտում։

  • Բավարա՞ր են արդյոք իմ կարողությունները։

  • Ինչքա՞ն գումար եմ ցանկանում աշխատել։

  • Ի՞նչ պետք է անեմ այդ աշխատանքը ստանալու համար

Թեստ 1․ Բնավորության տեսակները

Թեստ 2․ Համապատասխանող մասնագիտություններ

hooru-gals-final-family-focused.gif

Գործողությունների ծրագիր

Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր՝ հիմնվելով նախորդ փուլերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների վրա։ Գործողությունների ծրագրում պետք է   

  • հստակ սահմանել նպատակը

  • նպատակն իրագործելու ճանապարհային քարտեզը բոլոր քայլերով,

  • նշանակել առանձին գործողությունների ժամկետները

  • հետևել գործողությունների ծրագրին։

 

*Նշում․ Գործողությունների ծրագիրը կազմելիս կարող է օգտակար լինել հետևյալ գործիքը։

Checklist

21-րդ դարում պահանջվող հմտություններ

Փափուկ (soft) հմտություններ

 

  • Հաղորդակցման հմտություններ (գրավոր/բանավոր)

  • Ժամանակի կառավարում

  • Առաջնորդություն (Leadership)

  • Ինքնակրթության հմտություններ

  • Սթրեսակայունություն

  • Կոնֆլիկտների հարթում

  • Թիմում աշխատելու կարողություն

  • Ճկունություն

  • Ստեղծարարություն (creativeness)

 Կոշտ հմտություններ (hard skills)

(պահանջում են վերապատրաստում)

 

  • Օտար լեզուների իմացություն

  • ՏՀՏ գրագիտություն

  • Նախագծերի կառավարում

  • Ֆինանսական գրագիտություն

  • Իրավական տարրական գիտելիքներ

  • Մեդիագրագիտություն

  • Այլ մասնագիտական գիտելիքներ

Skill-Development-in-india.jpg

Կարիերայի զարգացման ուղին

Շատ տարածված է այն կարծիքը, որ աշխատանք չգտնելու պատճառն այն է, որ գործատուն պահանջում է փորձ, իսկ աշխատանք փնտրողը չի կարողանում աշխատանքի ընդունվել, քանի որ հնարավորություն չի ստանում այդ փորձը ձեռք բերել։ Այսինքն ստացվում է փակ շղթա՝ անելանելի իրավիճակ։ Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ․ կա կարիերայի զարգացման բնականոն ուղի, որն ավելի հիմնավոր է և հաստատուն, պարզապես անհրաժեշտ է ամեն ինչ անել ժամանակին։ Այսպիսով՝  առաջին քայլը կարիերայի սեփական ուղին ուրվագծելն է և համապատասխան գործողություններ ձեռնարկելն է։

Ուսումնասիրել միջավայրը և միտումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշխարհը համեմատաբար ավելի գլոբալ է և տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի սրընթաց ու ծավալուն է, անհրաժեշտ է սեփական կարիերան պլանավորելիս ոչ միայն ուղղորդվել անձնական նախասիրություններով, այլ նաև ուսումնասիրել, վերլուծել լոկալ և գլոբալ միջավայրը՝

  • ժամանակի պահանջները,

  • զարգացումները (կատարել կանախտեսումներ ամենաքիչը 5-10 տարվա կտրվածքով, քանի որ այդքան ժամանակ է պահանջվում այս կամ այն ոլորտում հմտանալու համար),

  • միտումները (ո՞ր ոլորտներն են զարգանում, մոտ ապագայում պահանջարկ են ունենալու և ո՞ր ոլորտներն, ընդհակառակը շուտով կանհետանան կամ մարդկային ռեսուրսները կփոխարինեն տեխնոլոգիական լուծումներով)

  • հասանելի հնարավորությունները:

Այս քայլի համար օգտակար կարող է լինել «Մասնագիտությունների քարտեզը», որտեղ ներկայացված են մեռնող մասնագիտությունները և մեր ժամանականերում պահանջարկ ունեցող նոր մասնագիտությունները։

Copy of Empowering youth (49).png

Հնարավորությունների վերլուծություն

Ծանոթանալ

  • պահանջարկ ունեցող  մասնագիտություններին

  • հետաքրքրող աշխատանքների բնույթին, պահանջներին և այլ մանրամասներին

  • աշխատաշուկայի պահանջարկին /ի՞նչ հմտություններ են ակնկալում գործատուները/

Ուսումնասիրություններից հետո համեմատել սեփական հնարավորությունները ներկայացվող պահանջների հետ և հասկանալ, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատել ցանկալի աշխատանքը ստանալու համար։

prof.gif

Խնդիրներ և պատճառներ

Անհրաժեշտ է հասկանալ աշխատանք չգտնելու պատճառները․

  • անձնական

  • ընտանեկան

  • մասնագիտական/ոլորտի հետ կապված

  • փորձառություն

  • ոչ բավարար անհրաժեշտ գիտելիքներ

  • պահանջարկի բացակայություն

  • այլ հանգամանքներ

problems.jpg

Օնլայն աշխատանքներ

  1. Դասընթացներ

  2. Տեսանյութերի պատրաստում

  3. Բլոգի վարում

  4. Թվային գրքեր

  5. Օնլայն խորհրդատվական ծառայությունների մատուցում

  6. Բաժանորդագրություն

  7. Ֆրիլանսեր գրող (copywriting, content writing)

  8. Գրաֆիկական դիզայներ

  9. Բջջային հավելվածների և կայքերի պատրաստում

  10. Վիրտուալ օգնականի ծառայություններ

  11. Էջերի և խմբերի վարում սոցիալական ցանցերում

  12. Ցանցային մարքեթինգ

  13. Հեռահար տեխնիկական սպասարկում/աջակցություն

  14. Youtube ալիքի վարում

  15. Հետազոտություններ և վիճակագրական վերլուծություններ

  16. Հավելվածների, ծրագրերի թեստավորում

  17. Podcast

  18. Օնլայն թարգամանությունների կատարում

  19. Խմբագրական աշխատանքների իրականացում

  20. Գովազդային ծառայությունների մատուցում

  21. Նորությունների էջի վարում

  22. Միջոցառումների կազմակերպում

  23. SEO ծառայությունների մատուցում

  24. Օնլայն խանութ 

  25. Հաճախորդների սպասարկում/զրուցարանի վարում

Workspace

+374 94 78 3993

 Viber/Whats App

  • White LinkedIn Icon
  • White YouTube Icon
  • Instagram

© 2015-2022 A&WW virtual school LLC

bottom of page