top of page

7 քայլ, որ կօգնեն խոսել օտար լեզվով

Օտար լեզու սովորելիս պետք է զարգացնել հետևյալ հմտությունները՝ լսելու, կարդալու, գրելոււ և խոսելու։ Լեզվին լավ տիրապետելու համար անհրաժեշտ է հավասարաչափ զարգացնել բոլոր 4 հմտությունները, սակայն անհատական առանձնահատկություններով պայմանավորված տարբեր մարդկանց մոտ ընթացքը տարբեր է լինում․ երբեմն մարդիկ առանց քերականություն իմանալու շատ լսելով, ֆիլմեր դիտելով, տվյալ երկրում ապրելով կարողանում են խոսել, սակայն շատ հաճախ, երբ տվյալ լեզուն ուսումնասիրում են որպես օտար լեզու և այդ լեզվով շփվելու հնարավորություն չկա, զարգանում են գրելու և կարդալու, որոշ չափով նաև լսելու ունակությունները, սակայն մարդիկ դժվարանում են խոսելու, արտահայտվելու հարցում։

Այսպիսով, ստորև ներկայացված 7 հիմանական քայլերը կօգնեն շատ ավելի արագ զարգացնել և բարելավել խոսակցական հմտությունները․

  1. Հարստացնել բառապաշարը խոսելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի բառապաշար, նվազագույնը սովորել տվյալ լեզվի ակտիվ բառապաշարից 200-500 բառ, արտահայտություններ։

  2. Լսել և կրկնել․ այսօր տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է շատ տարբեր աղբյուրներից լսել բնիկ լեզվակիրների խոսքը (native speakers) և փորձել բարձրաձայն կրկնել լսածը մի քանի անգամ։

  3. Շատ կարդալ․ կարդալը, հատկապես բարձրաձայն, շատ է նպաստում խոսքի ձևավորմանը։

  4. Պատմել տեքստերը․ օգտակար տեքստերը պատմել սովորել, սկզբնական շրջանում սկսելով 5-10 նախադասությամբ տեքստերից։

  5. Փորձել տվյալ լեզվով մտածել․ օտար լեզու ուսումնասիրելիս որպես կանոն երկար ժամանակահատված միշտ խոսելիս մենք ինքնաբերաբար թարգմանում ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր մայրենի լեզվից բառ առ բառ (word for word translation), ինչի արդյունքում ավելի դանդաղ ենք խոսում և սխալներ ավելի շատ ենք անում, իսկ եթե սկսում ենք մտածել տվյալ լեզվով, ավելի արագ և անսխալ է ստացվում։ Լեզուն ուսումնասիրելիս կզբնական շրջանում փորձեք շուրջբոլորը եղած առարկաները, երևությները ոչ թե թարգմանել, այլ անվանել տվյալ լեզվով

  6. Չվախենալ սխալներից․ սխալվելու վախը շատ է կաշկանդում և խանգարում խոսակցական հմտությունների զարգացմանը, բայց պետք է գիտակցաբար հաղթահարել այդ վախը՝ շատ չկենտրոնանալով սխալների վրա, բայց նաև աշխատելով շտկել այդ սխալները։

  7. Խոսել, խոսել, խոսել․․․ անհրաժեշտ է շատ խոսել և պարտադիր չէ դրա համար փնտրել բնիկ լեզվակիրների (native speakers)․ նույնիսկ, եթե շրջապատում շկան տվյալ լեզվով խոսող անհատներ, կարող եք օգատգործել խոսակցական հմտությունները զարգացնող ծրագրեր կամ ինքներդ Ձեր հետ խոսել։

*Եթե ամեն դեպքում ինքնուրույն չի ստացվում զարգացնել խոսակցակ հմտությունները, ապա կարող եք միանալ որոշակի ակումբների, խմբերի կամ արագ արդյունքի հասնելու համար արագացված դասընթացների։ Ի Դեպ, A&WW վիրտուալ դպրոցը խոսակցական հմտությունների զարգացման համար 2 ծրագիր "I want to speak" անհատական ծրագիրը, որի ընթացքում շեշտը դրվում է այն թեմաների վրա, որոնք սովորողին հարկավոր են տվյալ պահին և 4 հոգանոց խմբային արագացված դասընթացը։ Դասընթացներին կարող եք գրանցվել այստեղ։


Commentaires


  Կարևոր է իմանալ